Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը չորեքշաբթի ֆինանսների նախարարության գլխավոր տնօրեն է նշանակել փաստաբան Շլոմի Գեյսլերին, հայտնում է Reuters-ը։

Վերջին շրջանում Գեյսլերը ղեկավարում էր Ենթակառուցվածքների հարցերով  ազգային կոմիտեն: Նա փոխարինել է Ռամ Բելինկովին, ով երեքշաբթի հայտարարել էր, որ հրաժարական է տալիս այս շաբաթ նոր կառավարությունում պաշտոն ստանձնելու պատճառով:

Առաջին հերթին Սմոտրիչն ու Գեյսլերը պետք է մշակեն 2023 թվականի պետական ​​բյուջեն, որը պետք է հաստատվի նոր կառավարության ստեղծման օրվանից հետո 145 օրվա ընթացքում, այսինքն՝ մայիսի վերջին։

«Մենք սկսում ենք  պատասխանատու պետական ​​բյուջեի մշակման աշխատանքը, որը ուղղված կլինի աճին եւ ենթակառուցվածքներին… եւ կունենա մի շարք տնտեսական կառուցվածքային բարեփոխումներ՝ ուղղված խոչընդոտների վերացմանը, կենտրոնացման դեմ պայքարին, մրցակցության եւ աճի խթանմանը», - ասել է Սմոտրիչը: