ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել պաշտոնյաների նկատմամբ, որոնք կապված են իրանական պաշտպանական արտադրողի հետ, որը նախագծում, մշակում եւ արտադրում է անօդաչու թռչող սարքեր, որոնք իբր օգտագործվել են Ուկրաինայի պատերազմում, ինչպես նաեւ «Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրերը վերահսկելու համար պատասխանատու հիմնական կազմակերպության տնօրենի նկատմամբ»:
Ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նոր պատժամիջոցներն առնչվում են «Qods Aviation Industries ընկերության վեց ղեկավարներին ու տնօրենների խորհրդի անդամներին եւ Իրանի օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության տնօրենին»:





























