Թուրքիայի հարավ-արեւելքում երեք մարդ է զոհվել սեպտեմբերի 12-ին, ոստիկանատան վրա քուրդ ապստամբների կատարած հարձակման արդյունքում: Զոհերից երկուսը զինվորականներ են: Եւս 10 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Քրդական բանվորական կուսակցությունը, որին ԱՄՆ-ում, ԵՄ-ում եւ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն են համարում: Քրդերը անկախություն են պահանջում Թուրքիայում, Իրաքում, Իրանում եւ Սիրիայում:



























