Ռուս զինվորականները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Պոդգորոդնոյե բնակավայրը։

«Բացի այդ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Կուզմինո բնակավայրի եւ Սերեբրյանսկի անտառտնտեսության տարածքներում ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի չորս դիվերսիոն-հետախուզական խմբեր», - ասել է Կոնաշենկովը։

Նրա տվյալներով, Ուկրաինայի զինված ուժերի կորուստներն այս ուղղությամբ մեկ օրում կազմել են մինչեւ 90 սպանված եւ վիրավոր զինծառայող, երկու զրահապատ եւ երեք մեքենա։