Վրացական դիվանագիտության համար 2012 թվականը ծանր կլինի: Այս մասին Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ վրացի դիվանագետների սեպտեմբերի 12-ի հանդիպման արդյունքները ներկայացնելիս, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Այս հանդիպման ժամանակ Միխայիլ Սահակաշվիլին գնահատեց մեր` դիվանագետների կատարած աշխատանքը: Նախագահը ԱԳ նախարարության եւ դիվանագիտական կորպուսի մակարդակը դրական է գնահատում, թեեւ անդրադառնալով 2012 թվականին սպասվելիք բարդություններին նա դիվանագետների ուշադրությունը կենտրոնացրեց աշխատանքի մակարդակի բարձրացման վրա, իսկ դա նշանակում է, որ նախագահն այսօր դժգոհ է մեր վարած դիվանագիտական քաղաքականությունից»,-նշել է ԱԳ նախարարն, ընդգծելով որ, եթե 2012 թվականին Վրաստանի ԱԳՆ-ն մնա միեւնույն մակարդակի վրա, ապա ոչ նախագահը եւ ոչ էլ ժողովուրդը գոհ չեն լինի:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարության դիվանագիտական կորպուսի հետ: