Արցախում դադարեցվել է գազամատակարարումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»,- նշել է նա։

«Ադրբեջանը կրկին արգելափակել է  Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով  բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է  ժամը 13։00֊ի  դրությամբ»,- հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: