Եվրամիությունը մտահոգված է Լաչինի միջանցքում տարածաշրջանային զարգացումներով և կրկնում է Ադրբեջանին ուղղված իր կոչը՝ ամբողջությամբ վերականգնել ազատ տեղաշարժը: Եվրամիությունն ավելի ու ավելի է անհանգստանում Հայաստանի վրա մարդասիրական բացասական ազդեցության համար: Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Տոֆտ Սորենսենը:
«Ստեղծվում է լարվածություն, որը հակասում է վստահության ամրապնդմանն ուղղված այդքան անհրաժեշտ ջանքերին»,- հավելել է նա:





























