Թերթը գրում է, որ Երեւանի պետական համալսարանում շրջանառվող լուրերի համաձայն` վերջին շաբաթների ընթացքում մեծ քանակությամբ ուսանողներ եւ երիտասարդ դասախոսներ են անդամագրվել  Հայաստանի հանրապետական  կուսակցությանը: «Հիշեցնենք, որ բուհի տարածքում քաղաքական գործունեություն ծավալելը եւ կուսակցական քարոզչությամբ զբաղվելը համարվում է օրենքի կոպիտ խախտում:

«Առավոտի» աղբյուրի փախնցմամբ, կուսակցականացման գործընթացը ԵՊՀ-ում ղեկավարուն է բուհի ուսանողական բաժնի պետ Միհրան Հակոբյանը: Կասկածից վեր է, որ այս ամենի մասին տեղյակ է նաեւ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որի հովանավորյալն է հենց հանդիսանում Մ. Հակոբյանը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`Մ. Հակոբյանը ուսանողական խորհրդի եւ կուսակցական դասախոսների միջոցով ստեղծել է քաղաքական ուղղվածություն ունեցող կազմակերպչական ցանց, որը մի կողմից`օգտագործվում է ռեկտոր Արամ Սիմոնյանի հենարանը ամուր պահելու գործում, մյուս կողմից` ՀՀԿ շարքերը համալրելու արդյունավետ մեխանիզմ է: Այսպիով, Արամ Սիմոնյանի երիտասարդների խումբը ներկայումս ժրաջան աշխատանք է ծավալում ԵՊՀ-ում, եւ մոտ ապագայում մենք ականատես ենք լինելու «դեմքով դեպի կուսակցուուն» ծրագրի հաջորդ փուլերին»,- գրում է «Առավոտ»-ը: