Թերթը գրում է, որ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ պատմական Լեռնահայաստանը՝ Սյունիքը, որոշել է իր առանձին զինվորական շքերթն անցկացնել։ Սեպտեմբերի 21-ին մարզկենտրոնի Գարեգին Նժդեհի հրապարակում զորահանդեսի դուրս կգան մարզում տեղակայված բանակային ստորաբաժանումների մարտիկները:
«Ասում են՝ սրանով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձում է նախագահին ապացուցել իր հավատարմությունը անկախությանը ու Նժդեհյան գաղափարներին։ Վերջին շրջանում նախագահի մոտ ընկել է Սյունյաց առաջնորդի վարկանիշը, եւ խոսակցություններ կան, որ սրանով նա փորձում է կրկին շեֆի «աչքը մտնել»:
Պատմում են, որ Խաչատրյանն սկսել է Նժդեհի հոդվածներից անգամ առանձին հատվածներ անգիր անել ու ՀՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ արտասանել դրանք. Սյունիքի մարզում այս անգամ իշխանություններն ուզում են լիովին հենվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի վրա, որը Լիսկայի հետ տեւական ժամանակ է, ինչ չի հարաբերվում»,- գրում է «Հրապարակ»-ը:



























