Արագածոտնի մարզում օձի խայթոցի հերթական դեպքն է գրանցվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշտարակ քաղաքի հիվանդանոցի բժիշկ Հովակիմյանից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով իրենց է դիմել Ագարակ գյուղի բնակիչ 55-ամյա Հայկ Զատիկյանը, ում այնուհետեւ տեղափոխել են  Երեւան քաղաքի «Արմենիա»  բժշկական կենտրոն:  

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: