Թուրքական Թոքաթ քաղաքում սեպտեմբերի 14-ի առավոտյան ուղեւորական ավտոբուս է շրջվել, հաղորդում է Sabah թերթը:

Պատահարի հետեւանքով զոհվել է մեկ ուղեւոր, 27 մարդ ստացել է տարբեր կարգի վնասվածքներ: Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ, որոնք վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց: