Պերուն հունվարի 3-ից գործնականում պղինձ չի մատակարարում շուկա՝ երկրում տեղի ունեցած բողոքի ակցիաների եւ անկարգությունների ֆոնին, գրում է «Ведомости»-ն։ 

Համաշխարհային շուկայում մետաղի դեֆիցիտը կապված է անկարգությունների եւ բողոքի ակցիաների հետ, որոնք արդեն երկու ամիս է՝ ընթանում են Պերուում։

Պարբերականի տվյալներով՝ Լաս Բամբաս պղնձի հանքը, որը տնօրինում է չինական MMG ընկերությունը, արգելափակվել է ցուցարաների կողմից։ Բացի այդ, արտադրության հետ կապված որոշակի դժվարությունների է բախվել Antapaccay Glencore Plc. ընկերությունը։