Շվեդիայի իշխանությունները հանդես են գալիս որպես «ժամանակակից բարբարոսներ»՝ թույլ տալով Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի կրկնօրինակն այրող ակցիա անցկացնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Ակցիայի արտոնումը՝ չնայած մեր բոլոր զգուշացումներին, խրախուսում է ատելության հողի վրա հանցագործությունները եւ իսլամաֆոբիան։ Սրբազան արժեքների վրա հարձակումը ոչ թե ազատություն է, այլ ժամանակակից բարբարոսություն»,-գրել է նա Twitter-ի իր էջում։
Նա հավելել է, որ Թուրքիայի իշխանությունները խստորեն դատապարտում են Շվեդիայի իշխանությունների գործողությունները։



























