Մոլդովայում «լուրջ քննարկումներ» են ընթանում այն մասին, թե արդյոք երկիրը պետք է հրաժարվի սահմանադրորեն ամրագրված չեզոքությունից եւ անդամակցի «ավելի մեծ դաշինքին»։ Այս մասին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է Politico պարբերականին տված հարցազրույցում։

«Այժմ լուրջ քննարկում է ընթանում ինքներս մեզ պաշտպանելու մեր ունակության շուրջ»,-ասել է նա՝ պատասխանելով ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին հարցին: 

«Եթե ինչ-որ պահի մենք՝ որպես ազգ, գանք այն եզրակացության, որ պետք է փոխենք չեզոքությունը, դա պետք է տեղի ունենա ժողովրդավարական գործընթացի միջոցով»,-հավելել է Սանդուն։ 

Պարբերականը նշում է, որ Մոլդովայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու ամենամեծ խոչընդոտը Մերձդնեստրում ռուս զինվորականների ներկայությունն է։