«Ընդդիմության աշխատանքը իշխանություններին մեղադրելն է եւ զարմանալի չէ, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը բուռն քննարկումների տեղիք տվեց ինչպես ընդդիմության շրջանակներում, այնպես էլ հասարակության մեջ»,- հոկտեմբերի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Որ հասարակությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո նյարդայնացած է, իսկ ՀՅԴ-ն էլ պետք է վարվեր այնպես, ինչպես վարվեց, քաղաքագետը դրանում զարմանալի ոչինչ չի տեսնում:
«Դաշնակցությունը արձագանքեց այնպես, ինչպես կարող էր եւ պետք է արձագանքեր, իսկ մարդկանց լարվածությունը բնական է, քանի որ 93թ.-ից հարմարված լինելով ապրել Թուրքիայի հետ առանց որեւէ կարգի հարաբերությունների՝ հասարակությունը մի տեսակ շփոթմունք է ապրում, ավելին, նրան անընդհատ թվում է, թե իրեն խաբում են, եւ այդ անհանգստությունը բնական է»,- նկատեց նա։




























