Միապետության բրիտանացի հակառակորդները բողոքի ակցիա են ծրագրում իրականացնել մայիսին՝ Չարլզ III թագավորի թագադրման ժամանակ՝ ասելով, որ այդ արարողությունը «ապտակ է» մարդկանց մեծամասնության համար, ովքեր պայքարում են բարձր գնաճի դեմ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

«Հանրապետություն» նախընտրական խումբը հայտնել է, որ կապ է հաստատել Լոնդոնի ոստիկանության հետ՝ Խորհրդարանի հրապարակում խաղաղ ցույց անցկացնելու իր ծրագրերի մասին տեղեկացնելու:

«Թագադրումը ժառանգական ուժի եւ արտոնության տոն է եւ տեղ չունի ժամանակակից հասարակության մեջ», - ասում է «Հանրապետություն» խմբի գործադիր տնօրեն Գրեհեմ Սմիթը․ «Այս տասնյակ միլիոնավոր ֆունտ արժողությամբ անիմաստ թատերական բեմադրությունը ապտակ է միլիոնավոր մարդկանց համար, ովքեր պայքարում են կյանքի ծախսերի ճգնաժամի դեմ»:

Բուքինգհեմյան պալատն ավելի վաղ հայտնել էր, որ թագադրումը կնշվի երթերով, Վինձորի ամրոցում համերգով, փողոցային երեկույթներով, լուսային շոուներով եւ համայնքային կամավորությամբ:

Հարցումները ցույց են տվել, որ բրիտանացիների մեծամասնությունն աջակցում է միապետությանը, սակայն «Հանրապետություն»-ը ասում է, որ աջակցությունը «դանդաղ տեպերով նվազում է»: