Ազգային ժողովի խորհրդի այսօրվա` հունվարի 23-ի արտահերթ նիստում ժամը 12:00-ին նիստի իրավազորության համար բավարար թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասի համաձայն՝ եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ:

Նշված ժամկետում նիստի իրավազորության չապահովման դեպքում խորհրդի նիստը կհամարվի չկայացած: