Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր` սեպտեմբերի 14-ին, մասնակցել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության երիտասարդական համաժողովին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
Նրա խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանին հրավիրել էին մասնակցելու այդ համաժողովին եւ ինքը ընդունել էր հրավերը: Համաժողովի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել` անդրադառնալով ներքաղաքական եւ արտաքին քաղաքական առկա խնդիրներին, Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին:
Արման Մուսինյանը նշեց, որ երիտասարդները հարցեր են ուղղել առաջին նախագահին, բայց կոնկրետ չմանրամասնեց, թե ինչ հարցեր են հնչել եւ ինչ պատասխաններ են տրվել:



























