Խորհրդանշական «Դատաստանի օրվա ժամացույցի» սլաքները 10 վայրկյանով ավելի են մոտեցել «միջուկային կեսգիշերին»։ Այն առաջին անգամ հայտնվել է 1947 թվականին ամերիկյան Bulletin of the Atomic Scientists ամսագրի շապիկին։ Ինչպես Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է այդ ամսագրի նախագահ Ռեյչել Բրոնսոնը, դա նշանակում է, որ «միջուկային ապոկալիպսիսի կետին» մնացել է 90 վայրկյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բրոնսոնը նշել է, որ այդ որոշումը կայացվել է հիմնականում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո։ Նրա խոսքով՝ «հավանականությունը, որ հակամարտությունը կարող է դուրս գալ որեւէ մեկի վերահսկողությունից, մնում է բարձր»։
Մասնագետներն ամեն տարի որոշում են կայացնում «Դատաստանի օրվա ժամացույցի» վրա սլաքների դիրքի մասին, որպեսզի պատասխանեն այն հարցին, թե արդյոք աշխարհն այս պահին ավելի կամ պակաս վտանգի մեջ է հայտնվել: «Դատաստանի օրվա ժամացույցը» արտացոլում է մարդկության խոցելիության աստիճանը կլիմայի փոփոխության, միջուկային զենքի եւ այլ ոլորտներում կործանարար տեխնոլոգիաների հետ կապված աղետների պայմաններում:





























