Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինա Leopard 2 տանկեր ուղարկելու ու այլ երկրներին, օրինակ՝ Լեհաստանին, նույնը թույլ տալու որոշում է կայացրել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Spiegel ամսագրին։
Որոշումը վերաբերում է Leopard 2 A6 տանկերի առնվազն մեկ վաշտի, որը կտրամադրվի Բունդեսվերի պահուստներից։
Մյուս դաշնակիցները, օրինակ՝ սկանդինավյան երկրները, մտադիր են միանալ Գերմանիային եւ իրենց Leopard տանկերը Ուկրաինա ուղարկել:





























