Վրաստանում ազգությամբ ոչ վրացի քաղաքացիների համար սռեղծվել է վրաց լեզվի ուսուցման գրքեր, տեսանյութեր, ինչպես նաեւ հատուկ համակարգչային խաղեր:
Վրաստանի ԿԳ նախարարությունը «վրաց լեզուն ապագա հաջողության համար» ծրագրի շրջանակներում ազգությամբ ոչ վրացի Վրաստանի քաղաքացիների համար ստեղծել է վրաց լեզվի նախնական ուսուցման գրքեր, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ գործակալության, Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինի խոսքով, նշված ծրագիրն իրականացվում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի առաջադրանքով:
Ըստ գործակալության, 2011 թվականի վերջում արդեն կթողարկվեն I –VI ուսուցման մակարդակ ունեցող գրքեր, որոնք Վրաստանում բնակվող այլազգիների համար կհեշտացնեն վրացերենի ուսուցումը:



























