Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ), երիտասարդական դպրոցի ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 16-ից մեկնարկում է «Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» խորագրով սեմինար-դասընթացների շարքը:
ՌԱՀՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ` կանցկացվի 12 սեմինար-դասընթաց` շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ:
Դասընթացներին մասնակցելու համար հայտ ներկայացրած դիմորդներից ընտրվել է 25 երիտասարդ: Դասընթացներին կարող են ներկա գտնվել նաեւ ոլորտով հետաքրքրվող անձինք` ազատ ունկնդրի կարգավիճակով:



























