Հայաստանի ԱԱԽ աշխատակազմը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպում են Հայաստանի պետական սահմանի  «Բագրատաշեն», «Գոգավան» եւ  «Բավրա» անցակետերի արդիականացմանն ուղղված աշխատանքների մեկնարկին նվիրված համատեղ աշխատաժողով եւ շնորհանդես:

Այն տեղի կունենա սեպտեմբերի 16-ին` «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնում: Աշխատաժողովին կմասնակցեն ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պրն. Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ-ում օտարերկրյա կազմակերպությունների եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի անդամները: