Երեւանի թիվ 150 դպրոցի մի խումբ երեխաներ, սեպտեմբերի 16-ին, ժամը 16:00-ին, երթ կկազմակերպեն Նոր Նորք վարչական շրջանում` «Երեխաներն ընդդեմ ծխախոտի հասանելիությանն անչափահասներին» խորագրով:

Երթի նպատակն է  հանրությանն իրազեկել « Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումներին մասին» օրենքի դրույթների մասին եւ պահանջել, որպեսզի օրենքին հետեւեն թե բնակիչները եւ թե խանութների վաճառողները:

Երեխաները ցուցանակներ կփակցնեն Նոր Նորք համայնքի մի քանի խանութներում, որտեղ, հակառակ օրենքի պահանջի, փակցված չէ ցուցանակ այն մասին, որ արգելված է ծխախոտի վաճառքը մինչեւ 18 տարեկան անձանց: Երեխաները նաեւ գործող օրենքը կբացատրեն վաճառողներին:

Երթին կմասնակցեն նաեւ ծնողներ, ուսուցիչներ, Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցներ, Մարդու իրավունքների գրասենյակի եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Երթը կմեկնարկի թիվ 150 դպրոցի բակից (հասցեն` ք. Երեւան, Նոր-Նորքի 4-րդ զ., 1-ին հատված, Բակունցի 6):