Թուրքական ֆուտբոլային «Բեշիքթաշ» ակումբի երկրպագուները Չեմպիանների լիգայում իսրայելական «Մակկաբի»-ի հետ հանդիպումից առաջ Ստամբուլում զանգվածային հակաիսրայելական ցույց են կազմակերպել:

Իսրայելական ակումբի խաղացողներին եւ նրանց երկրպագուներին թուրքերը դիմավորել են ագրեսիվ կարգախոսներով: Եղել են վիրավորական բնույթի եւ Պաղեստինի ինքնավարության խորհրդանիշներով ցուցապաստառներ, իսկ Իսրայելի դրոշները նրանք վառել են, հաղորդում է «Վեստին»: