Սիրիան Թուրքիայից հետո Եվրամիության շտապ օգնությունն է խնդրել ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար։ Այս մասին հայտարարել է Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը:

«Մենք հարցում ենք ստացել Սիրիայի կառավարությունից»,-ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը կոչ է արել Եվրամիության պետություններին տրամադրել պահանջվող օգնությունը։

ԵՄ-ն ուղղակի շփումներ չի պահպանում Սիրիայի կառավարության հետ, որի դեմ պատժամիջոցներ է սահմանել։