Թուրքիան ընդունել է երկրաշարժի հետեւանքների վերացման հարցում 95 երկրների օգնության առաջարկը, ինչի արդյունքում որոնողափրկարարական գործողություններին միացել են 6,5 հազար օտարերկրյա փրկարարներ: Նման հաշվարկներ է հրապարակել Bloomberg HT հեռուստաալիքը։

Տեղում աշխատում են փրկարարներ 53 երկրներից։ Եվս 2,4 հազար փրկարարներ մոտ ժամանակներս օգնություն կցուցաբերեն տեղական ծառայություններին։