Երեւանում, ասյօր` սեպտեմբերի 16-ին, տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի ու Կորեայի ԱԳՆ-ների միջեւ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, կորեական կողմից` Կորեայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարության Եվրոպայի բյուրոյի գլխավոր տնօրեն Լի Վուկ-հեոն:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների, առեւտրատնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի զարգացումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող երկկողմ համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Այդ համատեքստում փոխարտգործնախարար Մանասարյանը հյուրերի ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: