Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլիին:

Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, ասված է ռուսական ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական խնդիրների վերաբերյալ, ասված է հաղորդագրության մեջ: