Շարունակվում է Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդի այցելությունը Վրաստան, ով սեպտեմբերի 18-ին ժամանել է Բաթումի:
Նախօրեին, նա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ այցելել է Սվանեթի, այնուհետեւ Բաթումիի մշակույթի եւ արվեստի նոր կենտրոնում դիտել «Քեթո եւ Կոտե» մյուզիքլը:
Այսօր նա կուղեւորվի Բակուրիանի եւ կայցելի Վանկուվերի օլիմպիադայի ժամանակ մահացած վրացի մարզիկ Նոդար Կումարիտաշվիլիի հուշարձան:
Վրաստանի մայրաքաղաքում Մոնակոյի արքայազնը կմասնակցի Ազգային օլիմպիական կոմիտեի նորացված շենքի բացման արարողությանը, կլինի Դմանիսիի հնագիտական պեղումների վայրում:



























