Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն այսօր` սեպտեմբերի 19-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան-Տիգրանյան փողոցների խաչմերուկում բենզալցակայան է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:Տեղում պարզվել է, որ այրվում է բենզալցակայանին կից գտնվող ավտոտնակում կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին:Նախնական տվյալներով, կա 2 տուժած, որոնց մինչեւ հրշեջ փրկարարների ժամանելը տեղափոխել են Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: