ftNFT  խանութի բացումից դեռ ընդամենը երկու ամիս է անցել, իսկ իր տեսակի մեջ առաջին NFT խանութը ճանաչվել է , որպես լավագույն ֆիզիկական-թվային խանութ:

Նույն անվանակարգում ներկայացված էին Շանելը, Իթիսալաթը, Գոլդն Գուսը և այլ աշխարհահռչակ բրենդեր:

ftNFT պատկերասրահ-խանութի յուրահատկություններից մեկն այն է, որ խանութում հնարավոր է գնել NFT-ներ մեկ հպումով՝ տերմինալի միջոցով:

NFT գնելը ftNFT խանութում ակնթարթ է տևում, գործողությունները արագ են, հեշտ և ապահով։

NFT-ների աշխարհն այլևս հասանելի է բոլորին։

Շատ շուտով կբացվի նաև երկրորդ՝ ավելի ընդարձակ խանութը սրահը Դուբայ մոլում:

Սպասեք ավելին՝ նոր ձեռքբերումներն առջևում են։