Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականներով 20-րդ դարում սիգարետ ծխելը աշխարհում մոտ 100 միլիոն մահվան պատճառ է դարձել: Այս դարում ծխողների մահացությունների թիվը կարող է հասնել մեկ միլիարդի։ Այնուամենայնիվ, միջին հաշվով աշխարհում յուրաքանչյուր յոթերորդ մարդն ու Լեհաստանում յուրաքանչյուր չորրորդը դեռ ծխում են, և առայժմ ծխելու դեմ պայքարի մեթոդները կորցնում են իրենց արդյունավետությունը։ Ո՞րն է այս կախվածության ուժը: Կարո՞ղ են դրանք վերացվել: Հնարավո՞ր է սահմանափակել այս կախվածության վնասակար հետևանքները: Այս հարցերի պատասխանները փորձագետները փնտրում էին Կրակովի շրջանային բժշկական պալատում կայացած հանդիպման ժամանակ։
Ծխելը առաջացնում է մի շարք հիվանդություններ
Առաջին հերթին՝ թոքերի քաղցկեղ։ Ենթադրվում է, որ թոքերի քաղցկեղով հիվանդ 10 մարդկանցից 9-ը ծխող է:
Ծխելու և թոքերի քաղցկեղի միջև կապը ապացուցվել է գրեթե 50 տարի առաջ գիտական հետազոտություններում: Հետագա տարիներին հաստատվել է նաև սիգարետի ծխի և նրա քաղցկեղածինների ազդեցությունը քաղցկեղի այլ տեսակների ձևավորման վրա:
Գիտական հետազոտությունները ծխելը կապում են քաղցկեղի առնվազն 16 տարբեր տեսակների զարգացման ռիսկի հետ: ԱՀԿ-ի տվյալներով՝ ծխելն ամբողջ աշխարհում միջին հաշվով պատճառ է դառնում քաղցկեղից մահացության յուրաքանչյուր չորրորդ դեպքի համար: Սիգարետի ծխի ազդեցությունը մեծապես մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը ինչպես չծխողների, այնպես էլ պասիվ ծխողների մոտ: Ներկայիս տվյալների համաձայն՝ սիգարետի ծուխը պարունակում է 69 քաղցկեղածին, այսինքն՝ քաղցկեղ առաջացնող միացություններ։
«Ծխելու վնասակար հետևանքների մասին իրազեկումը շատ տարածված է Լեհաստանում, ինչպես ծխողների, այնպես էլ չծխողների շրջանում: Սակայն ծխելու գործոնի նվազումը շատ ցածր է։ Ես հարցրեցի թոքերի հիվանդություններով տառապող իմ հիվանդներին, որոնք դեռ «ծուխ էին արտաշնչում» արդյոք նրանք գիտե՞ն, թե ինչի հետ են ընդհարվելու: Նրանք, ասացին որ գիտեն՝ քաղցկեղ։ Ես ասեցի որ ոչ, պարոնայք, , դուք թոքերի օբստրուկտիվ հիվանդության վտանգի տակ եք, իսկ հետո ձեզ թթվածնի բալոն կտան, և դուք չեք կարողանա ծխել։ Ցավոք, այս կատակը չհամոզեց իմ հիվանդներից ոչ մեկին թողնել ծխելը, ուստի ես դադարեցի այն պատմել»,- ասաել է ներքին բժշկության մասնագետ, ալերգոլոգ՝ պրոֆ. Թոմաս Գուզիկը։
Նիկոտինի փոխարինող թերապիա
ԱՀԿ-ի առաջարկած նիկոտինային ներկայիս կախվածության բուժման ռազմավարությունը նիկոտինային փոխարինող թերապիան է՝ օգտագործելով նիկոտինային պլաստիրներ կամ նիկոտինային մաստակ:
«Նիկոտինի փոխարինող թերապիան (NRT) մոտավորապես կրկնապատկում է թողնելու հաջողության հավանականությունը և պետք է հասանելի լինի ծխողների համար:
NRT-ն և դեղաբուժությունն ունեն նաև որոշ սահմանափակումներ: Օրինակ՝ որոշակի դեղամիջոցներ ընդունելիս չի կարելի ուտել դրանք ընդունելուց առաջ կամ հետո: Մյուսները կարող են առաջացնել կողմնակի բարդություններ, ինչպիսիք են անքնությունը, նոպաների վտանգը, սրտխառնոցը կամ ցանը: Հիվանդները հաճախ չեն կարողանում հաղթահարել ախտանիշները և չեն դիմանում դրանց անբարենպաստ ազդեցությանը, ինչի հետևանքով նրանք հրաժարվում են բուժումից և նորից սկսում են ծխել:
Կախվածության հոգեբանական հիմքը
Նիկոտինը շատ արագ և շատ ուժեղ կախվածություն է առաջացնում: Դա պայմանավորված է դոֆամինի արտադրությունը խթանելու մեխանիզմով, որը կոչվում է երջանկության հորմոն, և հետևաբար դա այն նեյրոհաղորդիչն է, որը առաջացնում է տրամադրության բարելավումը:
Սիգարետ ծխելը հանգեցնում է նիկոտինի գրեթե ակնթարթային մատակարարմանը դեպի ուղեղի պարգևատրման կենտրոն, որտեղ դրան հասնելու համար պահանջվում է ընդամենը 7 վայրկյան: Առաջանում է դոֆամինի ալիք և հաճույքի զգացում։ Այնուամենայնիվ, դոֆամինի մակարդակը արագորեն նվազում է: Իսկ ծխողի օրգանիզմը եւս մեկ չափաբաժին է պահանջում։
Կախվածության գործընթացն ունի կենսաբանական և հոգեբանական հիմք: Վերջինս նույնքան դժվար է հաղթահարել։ Այս կախվածությանը նպաստում են նաև կյանքում առաջացող որոշակի իրավիճակներ։ Սիգարետը հաճախ չափահաս կյանքի կամ սոցիալական միջավայրի հատկանիշ է, որոշ միջավայրերում այն կարող է ընկալվել որպես առնականության նշան, դառնալով օրինակ ինչ որ կարևոր հանդիպման ժամանակ սուրճ խմելուն անբաժանելի հավելում և այլն։
Ծխելը թողնելը հեշտ չէ։ Ով փորձել է, գիտի դա: Վիճակագրությունը ասում է, որ 95 տոկոսը նրանցից, ովքեր փորձում են, թողնել ծխելը, նորից վերադառնում են ծխելուն: Այն իրավիճակում, երբ ծխողը չի կարող թողնել ծխելը, քանի որ դա կախվածություն է, և դեղորայքային բուժումն անարդյունավետ է, պետք է առաջարկվեն այլընտրանքային միջոցներ: Շատ կարևոր է կրթությունը։ Մենք պետք է իմանանք, թե որն է անվտանգ, կամ առնվազն ավելի քիչ վտանգավոր քան սիգարետի ծուխը, և ինչը վնասակար է: Դա մի քիչ նման է նրան, որ քեզ պատվիրել են մոտոցիկլետ վարելու համար սաղավարտ կրել: Սա չի պաշտպանի դժբախտ պատահարից, բայց զգալիորեն կնվազեցնի վնասը»,- ասել է պրոֆ. Անջեյ Մատիան՝ ներկայացնելով այսպես կոչված վնասի նվազեցման թեման։
Վերացնել կամ նվազեցնել վնասը, կամ ԱՀԿ վնասը նվազեցնելու անհրաժեշտության մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջինն էր, որը ուշադրություն հրավիրեց ծխախոտային արտադրանքի վնասակար ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտության վրա՝ կոչ անելով երկրներին քայլեր ձեռնարկել այս ոլորտում։
ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիայի (FCTC) 1-ին հոդվածը նշվում է ծխախոտի օգտագործման և ծխելու վնասակար հետևանքների կրճատման անհրաժեշտության մասին.
Կրակովի մարզային բժշկական պալատում հավաքված փորձագետների կարծիքով՝ ԱՀԿ-ի վերոհիշյալ հոդվածում շարադրված ռազմավարությունը Լեհաստանում գոյություն չունի։ Միևնույն ժամանակ, վնասի նվազեցման ծրագրերը կարող են դառնալ ծխելու երրորդ աստիճանի կանխարգելման մի մասը: Այն կարող է փոխել նիկոտինի ընդունման ռեժիմը ծխողների մոտ, ովքեր դեղորայքային թերապիայի միջոցով նիկոտինից հրաժարվելու փորձ չեն ունեցել, և ծխելը շարունակելու փոխարեն նիկոտինը կարելի է ստանալ ավելի քիչ թունավոր աղբյուրից, քան սիգարետը: Այս աղբյուրները ներառում են էլեկտրոնային սիգարետները կամ ծխախոտի տաքացման համակարգերը (որոնք երկուսն էլ կոչվում են «նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգեր»), նիկոտինային պարկուճներ կամ սնյուս: Ծխողները, ովքեր օգտագործում են նման արտադրանք սիգարետ ծխելու փոխարեն, նվազեցնում են ներքաշվող տոքսինների դոզան՝ վերացնելով կամ զգալիորեն նվազեցնելով այրման գործընթացի ածանցյալները:
Ըստ ԱՀԿ-ի քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության IARC-ի, քաղցկեղածին նյութերի ամենամեծ քանակությունը արտադրվում կամ ձևավորվում է սիգարետի այրման արդյունքում և առկա է ծխողների կողմից ներշնչված սիգարետի ծխում. «Ծխելու համար սիգարետը համարվում է ամենաբարձր մակարդակի ռիսկեր պարունակող արտադրանք։ Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերը համեմատաբար ավելի քիչ վնասակար են, քան սիգարետը, չնայած այս դեպքում էլ երկարաժամկետ ռիսկերը դեռևս հայտնի չեն»
Թեև այլընտրանքային արտադրանքը շատ անգամ ավելի քիչ թունավոր նյութեր է արտադրում, դրանք բոլորն էլ պարունակում են նիկոտին, ուստի դրանք դեռևս կախվածություն են առաջացնում: Քանի որ նիկոտինը կախվածություն է առաջացնում, անկախ նրանից, թե ինչպես է այն կիրառվում: Ներառյալ նիկոտինի փոխարինող թերապիան:
Ծխախոտին այլընտրանք գտնելու հրատապ անհրաժեշտություն կա
Քննարկման ընթացքում պրոֆ. Անջեյ Մատիան ընդգծել է, որ դեռևս բավարար հետազոտություններ չկան Լեհաստանում ծխող բնակչության առողջության վրա սիգարետի այլընտրանքային արտադրանքի ազդեցության վերաբերյալ։ Այդ կապակցությամբ նա առաջարկել է բանակցել Բժշկական հետազոտությունների գործակալության հետ՝ սիգարետ ծխելու հետ կապված վնասի նվազեցման ոլորտում հետազոտությունների ֆինանսավորման հետ կապված:
Պրոֆեսոր Եվա Չարնոբիլսկան ընդգծել է, որ որպես թունաբանության բաժնի վարիչ կարող է գաղափար առաջարկել բենզո-ա-պիրեն մետաբոլիտի հետ կապված հետազոտության համար: Իր հերթին, պրոֆ. Իոլանտա Պիտկո-Պոլոնչիկը, ով բուժում է գլխի և պարանոցի քաղցկեղով հիվանդներին, իր պատրաստակամությունն է հայտնել միանալ այս ոլորտում համատեղ նախագծին։
Ըստ պրոֆ. Մատյայի, Կրակովի համայնքը կարող է ավելի լայն քննարկման խթանման պատճառ դառնալ վնասի նվազեցման և հնարավոր հետազոտությունների վերաբերյալ ամբողջ երկրում: NIL-ի նախկին նախագահը խնդրել է փորձագետներին ուղարկել իրենց առաջարկությունները այս հարցի վերաբերյալ։
«Փորձագետների նման լայն խմբի հետ մենք հնարավորություն ունենք ազդելու Լեհաստանի հանրային առողջության վրա,- ասալ է պրոֆեսոր Մատյան։
Աղբյուրը՝ www-medexpress-pl




























