ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը չի ակնկալում, որ Ռուսաստանը կարճաժամկետ հեռանկարում զգալի տարածքային նվաճումներ կունենա Ուկրաինայում՝ պատերազմի ճակատներն անվանելով «հյուծիչ աշխատանք»:
«Առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում դուք կկարողանաք դիտել, թե ինչպես փոքր տարածքները ձեռքից ձեռք կանցնեն: Չեմ կարծում, թե ինչ-որ բան կարող է հուշել, որ ռուսները կարող են ավերել Ուկրաինան եւ մոտակա մեկ տարում հասնել զգալի տարածքային նվաճումների», - ասել է նա։
Պենտագոնի ներկայացուցիչը պատասխանել է նաեւ Ուկրաինա ինքնաթիռներ ուղարկելու մասին օրենսդիրների հարցին։
«Դա առաջնահերթություն է ուկրաինացիների համար, սակայն այն նրանց առաջնահերթությունների առաջին եռյակում չէ», - ասել է Քալը:





























