Չինաստանի ազգային նավթային կորպորացիան (CNOOC) հայտնաբերել է խոշոր նավթային հանքավայր Բոհայի ծոցում։ Հանքավայրի պաշարները կազմում են 100 միլիոն տոննա հում նավթ, ասվում է ընկերության հայտարարության մեջ:
«Մարտի 1-ին Չինաստանի ազգային նավթային կորպորացիան հայտարարել է, որ Բոհայի ծոցում բացվել է «Բոչժուն 26-6» նավթային հանքավայրը, որի նավթի պաշարները կազմում են 100 մլն տոննա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերության գնահատմամբ՝ հանքավայրի հորանցքը կարող է օրական արտադրել մոտ 2040 բարել հում նավթ եւ 320 հազար խորանարդ մետր գազ:





























