Հնդկաստանի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության նախկին գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յոգենդրա Դեմրին փետրվարի 28-ին թոշակի անցնելուց առաջ պարաշյուտով խմբային թռիչք է կատարել, հաղորդում է Hindustan Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ թռիչքին ընդհանուր առմամբ մասնակցել է 70 մարդ։ Նշվում է, որ սա Հնդկաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ բանակի հրամանատարն իր ծառայության նախավերջին օրը պարաշյուտով թռիչք է կատարել:

«Թռիչքը հնդկական բանակի գեներալի նվիրվածության վկայությունն է»,-ասել է բանակի ներկայացուցիչը։

Նշվում է, որ գեներալ-լեյտենանտ Դեմրին օգտվել է առիթից, որպեսզի շփվի վետերանների հետ եւ շնորհակալություն հայտնի նրանց ռազմական գործում ունեցած ավանդի համար: Հատուկ նշանակության ջոկատի մարտիկները գեներալի պատվին ցուցադրական ձեռնամարտ են կազմակերպել։