Անտարկտիկայի ջրերում ստորջրյա ապարատներին հաջողվել է նկարահանել երեք հսկա թափանցիկ մեդուզա՝ Stygiomedusa gigantea: Նրանք նկարահանվել են 80-280 մետր խորության վրա՝ չնայած սովորաբար այդ արարածները նախընտրում են մոտ մեկ կիլոմետր խորություն, գրում է Live Science-ը։
Մեդուզայի շոշափուկների երկարությունը 10 մետր է: S. gigantea-ն ապրում է բոլոր օվկիանոսներում, բացառությամբ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի։
«Թվում էր, թե մեդուզաները դանդաղ են լողում։ Կարծես թե նրանք ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել ստորջրյա սարքի լույսերի նկատմամբ, ոչ մի կերպ չեն արձագանքել մեր ներկայությանը»,-պատմել է հետազոտող Դենիել Մուրը։
Նա կարծում է, որ մեդուզաները կարող են բարձրանալ օվկիանոսի մակերեսին մոտ, որպեսզի ազատվեն մակաբույծներից ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ արարածներին պարզապես տանում է հոսանքը։





























