Չինաստանի բնակիչը, որը 23 դոլար է թալանել բենզալցակայանից, 14 տարի թաքնվել է լեռնային քարանձավում, գրում է Oddity Central-ը։ Այնտեղ նա թաքնվել է ոստիկաններից։
Լյու Մոուֆուն 30 տարեկան էր, երբ երկու հանցակիցնրի հետ թալանեց բենզալցակայանը։ Սակայն դրամարկղում գումարը շատ քիչ էր՝ ընդամենը 23 դոլար։ Դրանից հետո գողերը հեռացան, սակայն ոստիկանությունը շուտով հայտնաբերեց հանցակիցներին եւ կալանավորեց։ Տղամարդը, հասկանալով, որ կբռնեն նաեւ իրեն, փախուստի դիմեց։
Լյուն ամբողջ օրը թաքնվում էր անտառում, երբ ոստիկանությունը հարցաքննում էր իր ընտանիքին եւ խուզարկում տունը։ Ի վերջո Մոուֆուն բնակություն է հաստատել լեռնային քարանձավում։ Նա սկսել է որսով զբաղվել եւ հատապտուղներ հավաքել, երբեմն վերադառնալով գյուղ՝ կարտոֆիլ եւ միս վերցնելու եւ մի քանի րոպեով ծնողներին տեսնելու համար։
Լյուի ընտանիքը բազմիցս խնդրել է իրեն հանձնվել իշխանություններին, սակայն տղամարդը հրաժարվել է։ Միայն 2023 թվականին նա գիտակցել է, որ մենակյաց է դարձել եւ այլեւս չի կարող այդպես ապրել։
Լյուն այժմ կալանքի տակ է, նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։





























