Բնապահպանները Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Աֆրիկայում արտադրված զուգարանի թղթի մեջ թունավոր նյութեր են հայտնաբերել։ Պերֆտորացված օրգանական մոլեկուլները, ինչպես հայտնի է դարձել վերջին գիտական ուսումնասիրություններից, խաթարում են վահանաձեւ գեղձի, ինչպես նաեւ իմունային համակարգի եւ մարմնի այլ օրգանների գործառույթները: 

Այս վտանգը հայտնաբերել են ԱՄՆ-ից բնապահպանները։ Պերֆտորացված օրգանական միացություններն արդյունաբերական ծագման վտանգավոր տոքսիններ են։ Դրանք բնության մեջ գործնականում չեն քայքայվում։ Այստեղից էլ հսկայական վտանգ է առաջանում՝ հայտնվելով կեղտաջրերի, օդի, հողից սննդի մեջ՝ ուղիղ իմաստով թունավորելով մարդու կյանքը։  

Պերֆտորացված օրգանական միացությունները (PFAS) բավականին լայնորեն օգտագործվում են տեֆլոնի, ներկերի, մի շարք պոլիմերների եւ այլ նյութերի արտադրության մեջ: Այժմ պարզ է դարձել, որ անվնաս  զուգարանի թղթի մեջ դրանց կոնցենտրացիան վտանգավոր է։

Բոլոր փորձարկված նմուշներում հայտնաբերվել են ֆտորային միացություններ: Դրանք ինքնին վտանգավոր են, ինչպես նաեւ կարող են քիմիական ռեակցիաների մեջ մտնել այլ միացությունների հետ՝ առաջացնելով հատկապես քաղցկեղածին նյութեր։