Իսպանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի համաձայն ամբողջ աշխարհով կայծակի հարվածների թիվն ավելացել է։ Երկարատեւ է դարձել նաեւ ամպրոպների տեւողությունը, հաղորդում է Planet- today-ը։
Անդալուսիայի Աստղագիտության ինստիտուտի մասնագետները Nature ամսագրում հրապարակել են ամպրոպներով ուղեկցվող կայծակների ինտեսիվության ավելացման մասին հոդված։ Երեւույթն արդեն տեղի է ունենում եւ առաջիկայում կայծակներն ավելի հաճախ կհայտնվեն այնպիսի տարածաշրջաններում ինչպիսիք են Ասիան, Եվրոպան, Ավստրալիան, ԱՄՆ-ն։
Մեգա կայծակների երկարության նոր ռեկորդը գրանցվել է ԱՄՆ-ում, 2020 թվականի ապրիլի 29-ին։ Այդ օրը բռնկումը ձգվել է Լուիզիանայից մինչեւ Մեքսիկական ծոց՝ հասնելով 768 կիլոմետրի։
Կայծակներն առաջանում են, երբ ամպրոպային ամպերում ջրի գոլորշին մթնոլորտի բարձր շերտերում բյուրեղանում է եւ այդ բյուրեղները, ուղղահայց տեղաշարժվելով, էլեկտրականացում են ստեղծում։ Լարվածություն է ստեղծվում ոչ միայն ամպի վերին եւ ստորին շերտերում, այլեւ նրա եզրաշերտի եւ երկրի մակերեւույթի միջեւ։ Կայծակները տարբեր են, բայց դրանցից շատերը վտանգավոր են դառնում մարդկանց եւ ենթակառուցվածքների, բնության համար։
Արբանյակային լուսանկարներում երեւում է, որ ԱՄՆ-ում անտառային հրդեհներն ամենից հաճախ առաջանում են LCC-կայծակների (մինչեւ 90 տոկոս) պատճառով։
Գիտկանանների կարծիքով՝ այդպիսի հրդեհավտանգ կայծակների թիվն ավելացել է եւ դրա պատճառը գլոբալ տաքացումն է։
Այժմ աշխարհում ամեն վայրկյան կայկածկի երեք հարված է տեղի ունենում։ Փորձագետների հաշվարկներով՝ 2090-ին դրանք կդառնան չորս վայրկյանը մեկ, հետեւաբար կավելանա նաեւ հրդեհների թիվը։





























