ԵՄ-ի կողմից որոշ միջատներ ուտելու թույլտվությունից հետո Գերմանիայի սրճարաններից մեկն իր հաճախորդներին ծղրիդների համով պաղպաղակ է առաջարկել՝ վրան չորացած ծղրիդներով, հայտնում է DPA-ը։

Արտասովոր քաղցրը կարելի է ձեռք բերել Ռոտենբուրգ ան դեր Նեկարում գտնվող Թոմաս Միկոլինոյի խանութում: Գործակալության տվյալներով՝ վաճառակետի տերը վաղուց է պաղպաղակի տարբեր համեր հորինում, որոնք հեռու են գերմանացիներին բնորոշ նախասիրություններից։

«Ես շատ հետաքրքրասեր մարդ եմ եւ ուզում եմ ամեն ինչ փորձել: Ես շատ տարօրինակ բաներ եմ կերել, սակայն ուզում էի նաեւ ծղրիդներ փորձել, օրինակ՝ պաղպաղակի տեսքով», - պատմել է խանութի տերը։