«Աշխարհի ամենատգեղ շունը» մրցույթը հայտարարել է 2023 թվականի համար հայտերի ընդունման մասին։

Իր կայքում մրցույթը հայտարարել է, որ իր նպատակն է նշել «այն թերությունները, որոնք բոլոր շներին դարձնում են առանձնահատուկ եւ եզակի»:

«Աշխարհի ամենատգեղ շունը» ամենամյա մրցույթը ոչ թե «տգեղ» շներին ծաղրելու համար է, այլ հիանալի կերպարների հետ զվարճանալու եւ աշխարհին ցույց տալու, որ այս շներն իսկապես հրաշալի են»,- ասվում է մրցույթի կայքում։

Այս տարվա մրցույթը տեղի կունենա հունիսի 23-ին՝ Կալիֆոռնիայի Սոնոմա Մարին տոնավաճառում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչեւ հունիսի 21-ը պետք է ներկայացնեն դիմում-հայտ, կարճ կենսագրություն, լուսանկար եւ իրենց ընտանի կենդանու պատվաստման փաստաթուղթ։