2022 թվականին Ճապոնիայում դիտարկումների ողջ պատմության մեջ ամենաքիչ թվով երեխաներ են ծնվել, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի առողջապահության նախարարության տվյալները։ 

Նշվում է, որ 2022 թվականին ծնվել է 799 728 երեխա։ Սա 5,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ,  եւ ամենացածր ցուցանիշն է 1899 թվականից ի վեր։  

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոշիհիկո Իսոզակին հայտարարել է, որ իշխանություններն ընդունում են, որ ծնելիության անկումը կրիտիկական իրավիճակ է: 

Գործակալությունն ընդգծում է, որ ծնելիության անկումը նշանակում է, որ առաջիկա տարիներին Ճապոնիայում ավելի քիչ աշխատուժ կլինի եւ կկրճատվի հարկատուների թիվը: 

Իր հերթին, Իսոզակին հայտարարել է, որ կառավարությունը քաղաքականություն կմշակի երեխաների եւ նրանց դաստիարակության նկատմամբ: