Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները որոնում են Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքված քաղաքացիներին, հայտնում է «Грузия Online»-ը։

Մասնավորապես, ՆԳՆ ներկայացուցիչները Ռուսթավելի պողոտայում գտնվող քաղաքացիներին խնդրում են բացել պայուսակները ստուգման համար։ Թե ինչի հետ է դա կապված, իրավապահները չեն բացատրում։ Միաժամանակ Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի է ունենում «Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով ցույց։

Հիշեցնենք, որ երեկվա ակցիան ավարտվել է ոստիկանների հետ բախումով։ Մարտի 7-ին Թբիլիսիում ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի։ Ինչ-որ պահի ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, ինչն էլ բախման է հանգեցրել ոստիկանների հետ։ Իրավապահները արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել։