Չինաստանի մակրովիճակագրական տվյալների հրապարակումից հետո պղնձի գինը փոքր-ինչ իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,12 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ)՝ 4,0255 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է  1,68 տոկոսով՝ 8 910,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,17 տոկոսով՝ 2 354 դոլար, ցինկինը՝ 0,71 տոկոսով՝ 2 975 դոլար։