Բորսաներում գործարքների ժամանակ Եվրոպայում գազի գինը 2021 թվականի հուլիսի վերջից հետո առաջին անգամ 1000 խմ-ի դիմաց նվազել է 450 դոլարից։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։ Օրական գնի նվազումը կազմում է մոտ 4 տոկոս։

Նիդեռլանդների TTF հանգույցում ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչեւ 443 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց կամ 40,6 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար (հիմնվելով դոլարի նկատմամբ եվրոյի ընթացիկ փոխարժեքի վրա, ICE-ում գները մեկ ՄՎտ/ժ-ի համար եվրոյով են ներկայացված):

Գազի գնի նվազումը տեղի է ունենում ջեռուցման ընթացիկ սեզոնին տարածաշրջանում բավականին տաք եղանակի ֆոնին՝ չնայած գարնան սկզբին եղանակը մի փոքր ցրտել էր։