Իսպանիայի մայրաքաղաքում 35-ժամյա աշխատանքային շաբաթ պահանջող բժիշկների մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում եւ աշխատողների թվի ավելացում։

Նշենք, որ Ֆրանսիայում չեն հանդարտվում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքները, որոնք ենթադրում են կենսաթոշակային տարիքի բարձրացում՝ մինչեւ 64 տարեկան, այժմյան 62-ի փոխարեն։