Ամերիկյան կինոակադեմիան երկրորդ տարին անընդմեջ անտեսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ մերժում է «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը նրա մասնակցության հայտը։
Variety-ի փոխանցմամբ՝ Զելենսկին հույս ուներ վիրտուալ տեղ ստանալ արարողության ժամանակ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը ելույթ էր ունեցել Բեռլինի կինոփառատոնում։
Արարողությունը տեղի կունենա մարտի 12-ի լույս 13-ի գիշերը։





























