Թբիլիսիում ցույցերի ժամանակ բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ խոսքը 133 քաղաքացու մասին է։
Նշենք, որ Վրաստանում մարտի 9-ին ցուցարարները վերսկսել են բողոքի ակցիաները։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին աջակցել է ցուցարարներին։
Նշենք, որ արդեն երրորդ օրն է ցույցերը չեն դադարում։ Քաղաքացիների դժգոհության պատճառ է դարձել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը, սակայն, արդեն հետ է կանչվել խորհրդարանից։





























