Առաջիկա մի քանի ամիսները կրիտիկական կլինեն Ուկրաինայի մարտադաշտում։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Խոսքը չորս, հինգ, վեց ամսվա մասին է»,- ասել է նա։
ԿՀՎ տնօրենը բացատրել է, որ այս եզրակացություններն ինքը հետախուզական տվյալների հիման վրա է արել։





























